0

Անանյանի ՙՙԱհը՚՚

1. Դուրս եք գրում պատմվածքներում հանդիպած տեղանունները/մարզ, տեսարժան վայր, հուշարձան, գետ , լիճ, լեռ, սար, պատմական որևէ բերդ/

Սև ծով, Սուխում, Կովկասի լանջեր, Խոստա, Արտաշատ,

2. դրանց մասին որոնողական աշխատանք՝ անվան ծագումնաբանություն, գտնվելու վայր/ո՞ր մարզում է, ո՞ր քաղաքին է հարևան և այլն/

Սև ծով-Սև ծովը տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։ Սևաստոպոլ և Նովոռոսիյսկ քաղաքներում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական ռազմական բազաները, իսկ Սինոպում և Սամսունում են կենտրոնացված են Թուրքիայի ռազմածովային նավատորմի սևծովյան ստորաբաժանումները։ Վառնայում տեղակայված են Բուլղարիայի, Փոթիում և Բաթումում՝ Վրաստանի ռազմածովային ուժերը ռազմական խմբավորումը Կանստանցում և Մանգալում՝ Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Բացի այդ մինչև 2014 թվականի մարտը Սևաստոպլում և Նովոռոսիսկում տեղակայված էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի մասը։

Խոստա-Հնում կլիմայական առողջարան Սոչի–Մացեստայի շրջանում, այժմ առողջարանային քաղաք։ Գտնվում է Սև ծովի ափին, Սոչիից 21 Կմ, Նոր Մացեստայից 10 Կմ հարավ-արևելք։ Հիմնվել է 1899 թ.-ին։

Արտաշատ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 – մ.թ.120 թթ.։

Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25,400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։

3. Գրում եք, որ պատմվածքում եք հանդիպել այդ կենդանատեսակին, դուրս եք գրում նկարագրությունները, համացանցում փնտրում, թե տվյալ կենդանին ՀՀ տարածքում էլ որտեղ է տարածված, այդ կենդանու մասին նկարագրություն եք հանում, նկարներով տեղադրում բլոգում

4. Ի՞նչ ծառատեսակներ, բույսերի անվանումներ են հանդիպում Անանյանի պատմվածքներում

տանձենի, հաճարենի,

5. Աշխատանքը պետք է երևա բլոգում

0

Ոսկերչություն

Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։ Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման, «սառը արծնապատման» եղանակները։ Միջագետքի Ոսկերչությանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը արծնապատման» եղանակը։ 17-18-րդ դարերում աճել է գեղանկարչական էֆեկտներ, արծնի, ոսկու և թանկարժեք քարերի գունային բարդ զուգորդումներ ստեղծելու ձգտումը։ 15—18-րդ դարերում եվրոպայի ոսկերչության գլուխգործոցների մեջ առանձնանում են գերմանացի վարպետներ Ցամնիցեր ընտանիքի արծաթյա գեղարվեստական աշխատանքները և Ի․ Մ․ Դինգլինգերի արծնապատ գործերը, անգլիական գեղարվեստական արծաթագործությունը։ 17-րդ դարում ֆրանսիայի ոսկերչությունը Եվրոպայում առաջնակարգ տեղ է գրավել։ 19-րդ դարի կեսին ոսկերչական առարկաների մասսայական արտադրությունը մեքենայացվել է։

0

Իմ և ծնողներիս ամանորը

15942666_1212826682127267_49784621_o

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսին է այժմ, և ինչպիսին է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին

Մեր ընտանիքում ավանդույթ է դարձել Ամանորը միասին դիմավորելը։ Մենք գնում ենք պապիկիս տուն և բոլորով այնտեղ դիմավորում։ Շատ ուրախ է անցնում, ստանում ենք Ձմեռ պապիկի նվերները, երգում ենք, պարում, ուրախանում։ Հետո տարբեր միջոցառումների ենք մասնակցում։

  1. Ուտեստներից՝ ինչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Հայկական տոլման, գաթան, հալվան և խոզի բուդը, Իմ ծնողների ժամանակ փոխինձ կար, որը հիմա շատ հազվադեպ են պատրաստում։

  1. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Ես Ձմեռ Պապիկից 3D գրիչ էի ուզել և ստացել եմ, կարծում եմ ծնողներիս ցանկություններն այլ են եղել՝ տիկնիկ, մեքենա, քաղցրավենիք։

  1. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք/որը միշտ դուք եք պատրաստում/

Մեր ամանորյա ավանդույթն է մի սեղանի շուրջ հավաքվելը մեծ ընտանիքով և իրար բարեմաղթանքներ հղելը և նվերներ փոխանակելը։

  1. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

 

Տեսեք բլոգում։

 

  1. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում

 

Երգերից մի քանիսը կաին՝ տոնածառ ջան տոնածառ, ռուսերենով մի քանի երգ, իսկ մեր ժամանակ արդեն անգլալեզու երգեր են շատ երգվում, որոնք նույնպես շատ լավն են և ուրախ։

 

 

  1. Վերջում, մենկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները

 

Հիմա ամանորին ավելի շատ նվերներ ընտրելու հնարավորություն կա, քան մեր ծնողների ժամանակ, Իմ ծմողները մեծ ոգևորությամբ են հիշում իրենց մանկության ամանորը, կարծում եմ ես ել նույն ոգևորությամբ կհիշեմ։

 

  1. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/,

 

Ես գրեթե ոչինչ չէի փոխի, որովհետև Ամանորյա տոնը շատ ուրախ և բովանդակալի է անցնում։