0

Ամառային ճամբար օր երկրորդ

Այսօր մենք տողանը անցկացրեցինք մեր դպրոցում, որովհետև մենք ֆիզկուլտուրա չունեինք: Տողանից հետո հինգերորդ դասարանցիներից մի քանի հոգի գնաց Ընկեր Աննաի հետ երգի փորձի, իսկ կեսը ընկեր Անահիտի: Հետո մեր կեսը ովքեր, որ գնացել էին ԸնկերԱննաի հետ նրանք գնացին Ընկեր Անահիտի հետ: Ընկեր Անահիտի հետ մենք գնացինք և ծաղիկներ վերատնկեցինք: Դրանից հետո Ընկեր Արմինեն և մեր ջոկատը եկան մեզ վերցրեցին և գնացինք Սուրբ երորդույունի այգին: Այնտեղ մենք մի քիչ հանգստացանք, խաղացինք և պատմեցինք մի քանի պատմվացք և հետ եկանք դպրոց: Ճանապարհին մենք պաղպաղակ և ելակ գնեցինք և, երբ հասանք դպրոց կերանք: Կերանք վերջացրեցինք և գնացինք երգի: Իսկ երգից հետո գնացինք երկարորյա:

0

Ամառային ճամբար՝ օր առաջին

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր: Մենք այսօր իջանք Մայր-դպրոց, որովհետև մենք ֆիսկուլտուրայի էինք: Այնտեղ մենք ճամբարի բացումը արեցինք և գնացինք մեր ֆիսկուլտուրային: Իդեպ այսօր մեր ճամբար էին եկել երկու նոր տղա: Այդ տղաներից մեկը Մարկի եղբայրն էր, իսկ մյուսը բակի ընկերը: Ֆիսկուլտուրայից հետո մենք մնացինք Մայր դպրոցում և ծանոթացանք մեր նոր կազմակերպիչ Ընկեր Գոհարի հետ: Իմ կարծիքով Ընկեր Գոհարը շատ բարի էր: Հետո մենք ծանոթացաանք դպրոցի հետ: Մենք ծանոթացանթ լաբարատորյաի հետ: Այնտեղ մենք մի քանի փորձ կատարեցինք և գնացինք ֆիզիակայի լաբարատորյա: Այնտեղ մենք նույնպես կատարեցինք մի փորձ: Այտեղից հետո գնացինք Ընկեր Գնելի մոտ: Նա տպում էր սպիներ: Հետո մենք եկանք դպրոց նախաճաեցինք և գնացինք գործնագործ խաղալու: Գործնագործից հետո գնացինք դասարան և գրեցինք օրվա ամփոփումը:

0

Երիցուկ

Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։ Continue reading

0

Ճամփորդություն դեպի Գարգառ, Ստեփանավան

Մայիսի 7-ին մենք գնացել եինք եռօրյա ճամփորդություն դեպի Ստեփանավան: Մենք անցանք Սպիտակ և Ստեփանավան քաղաքներով: Առաջին օրը մենք այցելեցինք Դենդրո-պարկ: Այնտեղ մենք մի լավ թռչվեցինք և հետ եկանք հյուրատուն: Մեր հյուրաըժտան դիմացն էր Բազումի լեռնաշխթան: Մենք իջանք ներքև և սկսեցինք ֆուտբոլ խաղալ: Continue reading

0

Ձորագետ, Գարգառ վտակով

Ձորագետ

Ձորագետ, Դեբեդի խոշոր վտակներից։ Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Վերին հոսանքում՝ Լոռվա դաշտում, ունի հարթավայրային բնույթ՝ դանդաղահոս է, ցածրադիր, երբեմն ճահճապատ ափերով և հաճախ առաջացնում է գալարներ։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր, մինչև 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Գետահովիտը նեղանում է՝ վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի։ Ձորագետի ջրահավաք ավազնի մակերեսը 1460 կմ է։ Continue reading

0

Անի, Շիրակավան, Արշակավան

Անի

Անի, ավերված միջնադարյան բերդաքաղաք Թուրքիայի Հանրապետությունում։ Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։

Շիրակավան

Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մեջ։ Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ դրանից հետո՝ Բագրատունիներին։ Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին։ Սմբատ I Բագրատունի թագավորը (890— 914), որ հաջորդել էր Աշոտ 1-ինին, արքայական աթոռը 890 թվականին Բագարանից տեղափոխել է այնտեղ և Երազգավորսը նրա ու Աշոտ 2-րդի (914 — 928) օրոք՝ 890 — 928 թթ., եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում՝ Շիրակավան անունով։

Արշակավան

Արշակավան, պատմական քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում «ի թիկնաց լերինն Մասեաց», հնում գործող Թավրիզ – Դարոյնք – Կարին (Էրզրում), Տրապիզոն քարավանային տարանցիկ ճանապարհի վրա (այժմ Թուրքիայի տարածքում)։ Հիմնադրվել է Արշակ Բ արքայի կողմից 350-ական թթ.։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից։ Ըստ հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20,000 ծուխ։ Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը։

0

Թեմայի ամփոփում

Մթնոլորտում պայմանականորեն ի՞նչ շերտերի են առանձնացվում:

 

 

 

Ներքնոլորտ, միջնոլորտ, վերնոլորտ:

 

 

 

Երկրի մակերևույթը, կլանելով արեգակնային ճառագայթները և

 

տաքանալով, ինքն է դառնում ջերմության աղբյուր։

 

Ինչի՞ հաշվին է տաքանում մթնոլորտային օդը։

 

 

 

Տաքնանում է ուլտրա-մանուշակագույն ճառագայներից:

 

 

 

Մթնոլորտն ունի զանգված: Երկրի ձգողության շնորհիվ մթնոլորտի օդը

 

ճնշում է գործադրում Երկրի մակերևույթի և բնության մարմինների վրա:

 

Ո՞րն է համարվում նորմալ (բնականոն) մթնոլորտային ճնշում:

 

 

 

Օդը

 

սառչելիս

 

խտանում

 

է և

 

ծանրանում: Այդ դեպքում

 

մթնոլորտային

 

ճնշումը

 

բարձրանում

 

է։

 

 

 

Քամին առաջանում է մթնոլորտային ճնշման տարբերությունների

 

պատճառով, երբ օդը մթնոլորտային բարձր ճնշման վայրից սկսում է

 

շարժվել դեպի ցածր ճնշման վայրը:

 

Քամու ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: Նկարագրե՛ք դրանք:

 

 

 

 

 

բրիզները,

 

լեռնահովտային

 

քամիները,

 

մուսսոնները,

 

պասսատները

 

 

 

Քամու

 

կարևոր բնութագրիչներն

 

են ուղղությունը,

 

արագությունը

 

և ուժը։

 

Քամու ուժի օգտագործման ի՞նչ միջոցներ են ձեզ հայտնի:

 

 

 

Քամու ուժը օգտագործում են առագաստանավեր քշելու,եղանակը իմանալու համար:

 

 

 

Մթնոլորտային օդը միշտ պարունակում է ջրային գոլորշիների որոշ

 

քանակ: Երբ օդի մեջ գոլորշու

 

քանակն

 

առավելագույնն

 

է, ասում են, որ

 

օդը հագեցած

 

է:

 

Ե՞րբ է օդում գոլորշին փոխարինվում ջրի կաթիլների:

 

 

 

Երբ գոլորշին բարձրանում է վերև սառում փնդանում և ջրի կաթիլների տեսքով թափվում է ներքև:

 

 

 

Մթնոլորտից հեղուկ կամ պինդ վիճակում Երկրի մակերևույթի վրա

 

թափվող ջուրն անվանում են մթնոլորտային տեղում:

 

Ի՞նչ տեսքով են լինում մթնոլորտային տեղումները:

 

 

 

Անձրև և ձյան տեսքով:

 

 

 

Եղանակը տվյալ տեղում մթնոլորտի ստորին շերտերի վիճակն է տվյալ

 

պահին կամ որոշակի ժամանակահատվածում:

 

Ի՞նչ չափանիշներով է բնութագրվում եղանակը:

 

 

 

Արևոտ, անձրևոտ, խոնավ, չոր,

 

 

 

Կլիման տվյալ վայրի համար բնորոշ և ամեն տարի կրկնվող եղանակն

 

է։ Տարբեր տեղերում կլիման կարող է լինել չոր և շոգ, անձրևային և զով։

 

Ինի՞ համար է անհրաժեշտ կլիմայի իմացությունը:

 

 

 

Պետք է իմանալ կլիման ,որ վերցնել անհրաժեշտ հագուստ և պարագաներ:

0

Վաղարշապատ և Տիգրանակերտ

Վաղարշապատ

Վաղարշապատ, ճանաչելի է նաև Էջմիածին անունով: Քաղաքը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին մոտավորապես 15-16 կմ է։

Տիգրանակերտ

Տիգրանակերտ, երբեմնի հզոր քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։