Սուրբ Հարության տոնը ՝ Վարդաձորում

Մենք Զատկին գնացել էինք եռօրյա ճամբար դեպի Վարդաձոր: Առաջին կանգառը արեցինք Հայրավանքում: Մի քիչ հաց կերանք գնացինք Վարդաձորի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ սպասում էին և լավ ընդունեցին, շրջեցինք դպրոցում, ծանոթացանք, գրքեր նվիրեցինք: Այցելեցինք Քառաթև խաչ և Կարմրավոր եկեղեցիներ, որոնք գտնվում էին գյուղի մեջ: Հետո գնացինք տուն տեղավորվեցինք, մեր իրերը դրեցինք: Մենք մնում էինք 5-1 դասարանի Ռոբերտի տատիկի տանը: Մի քիչ խաղացինք և իջանք հաց ուտելու: Հաջորդ օրը վերկացանք խաղացինք, նախավարժանք արեցինք և իջանք հաց ուտելու, իսկ հետո բարձրացանք սար գնացինք Մուխսու Խաչեր, ճանապարհին մտանք Սորբ Սարգիս եկեղեցի և ետ վերադարձանք: Մի քիչ հետո գնացինք քնելու: Երորդ օրը վերկացանք ձու ներկեցինք և գնացինք միջնակարգ դպրոց ձու կռվացնելու, այնտեղ շատ երեխաներ էին եկել ու մեզ էին սպասում: Վերադարձին մտանք Ձորագյուղ, ալրաղաց, տեսանք ոնց են ցորենից ալյուր ստանում: Ուրախ վերադարձանք տուն:

Leave a comment