0

Առաջադրանքներ գետամեջ գնալու համար

Հրազդան-Հրազդան գետը  համարվում է ՀՀ տարածքով հասող ամենաերկար գետը:  Երկարությունը 141 կմ: Սկիզբ է առնում Սևանա լճից  անցնում Գեղարքունիքի, Կոտայքի   մարզերով, Երևան  քաղաքով և Արմավիրի մարզի տարածքներով: Մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս և ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքս գետը։ Հրազդան գետի վտակներից են՝ Մարմարիկը, Դալար գետը, Ակունքը, Արագետը, Սարալանջը:

Գետամեջ գյուղ-Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին: Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։ Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը.

1831-27, 1897-285, 1926-238, 1939-600, 1970-583, 1979-608, 1989-697, 2001-712, 2004-801

Ի՞նչ է Հէկ-ը-Հէկը նշանակում է հիդո էլեկտրոկայան:Untitled.png

 

0

Արտաշատ

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.։ Կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից Միջերկրական և Սև ծովերի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։ Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։